Skip to content

Latest commit

 

History

History
24 lines (17 loc) · 2.73 KB

Numeric Separators in JavaScript - Enhancing Code Readability.hy.md

File metadata and controls

24 lines (17 loc) · 2.73 KB

Ծրագրի կոդի մեջ մեծ թվերն ավելի ընթեռնելի դարձնելու նպատակով JavaScript ծրագրավորման լեզվում ստեղծվել է նոր հնարավորություն, որը թույլ է տալիս կիրառել թվային տարանջատիչներ։ Թվային տարանջատիչներն օգտագործվում են Java, Python, Perl, Ruby, C# և մի շարք այլ ծրագրավորման լեզուներում, սակայն այն JavaScript-ում մշակվել է վերջերս, և ընդգրկվել է ECMAScript 2021 ստանդարտում:

JavaScript-ում որպես թվային տարանջատիչ օգտագործվում է անդըրսքորը (հայերեն մասնագիտական գրականության մեջ կարելի է հանդիպել underscore - ստորագիծ թարգմանությամբ)։ Սա իհարկե կոսմետիկ բնույթի նորամուծություն է, և չի ազդում կոդի արտադրողականության վրա, սակայն զգալիորեն լավացնում է ընթեռնելիությունն ու իջեցնում սխալների հավանականությունը մեծ թվերի հետ աշխատելիս։ Օրինակ՝

const bigNumber1 = 1000000000000;
const bigNumber2 = 1_000_000_000_000;

bigNumber2-ը ակնհայտորեն ավելի հեշտ է կարդացվում, քան bigNumber1-ը, թեև նրանք ունեն բացարձակ նույն արժեքը։ Ի դեպ թվային տարանջատիչը կարող ենք կիրառել ոչ միայն ամբողջ թվերի հետ աշխատելիս։ Օրինակ π թվի համեմատաբար ավելի բարձր ճշգրտության արժեքը կարելի գրառել հետևյալ կերպ՝

const PI = 3.1415_9265_3589;

Նկատենք, որ թվանշանի սկզբում կամ վերջում տարանջատիչի օգտագործումը սխալ է:

const bad_number1 = _1000_000_000 // ReferenceError
const bad_number2 = 5.1512_4578_ // SyntaxError

Թվային տարանջատիչների օգտագործման հնարավորությունը ներկայումս աջակցվում է բոլոր ժամանակակից դիտարկիչների կողմից։ Այս հղումով կարող եք ծանոթանալ թվային տարանջատիչների կիրառման տարբեր օրինակների, այդ թվում նաև թվերի երկուական, ութական և տասնվեցական հաշվարկման համակարգերում։