Skip to content

Latest commit

 

History

History
9 lines (5 loc) · 2.7 KB

Top Programming Languages on GitHub.hy.md

File metadata and controls

9 lines (5 loc) · 2.7 KB

IT-նախագծերի համատեղ մշակման և հոսթինգի համար նախատեսված խոշորագույն վեբ-ծառայություն Github-ը ամփոփում է տարին։ Ի՞նչ եք կարծում, որն է անցնող 2020 թվականի ամենահանրաճանաչ ծրագրավորման լեզուն։

IT-նախագծերի հոսթինգի խոշորագույն ծառայությունն ամփոփել է անցնող տարին։ Ընկերությունը ոչ միայն ներկայացրել է 2020 թվականին իր ունեցած ձեռքբերումները,այլ նաև կիսվել է չափազանց հետաքրքիր վիճակագրությամբ։

Ամենահանրաճանաչ լեզուների թոփ եռյակը մնացել է նույնը՝ JavaScript, Python, Java: TypeScript-ը վերջին մի տարվա ընթացքում 7-րդ տեղից բարձրացել է 4-րդ տեղ, ինչն իհարկե տպավորիչ արդյունք է JavaScript-ի ստատիկ դիալեկտի համար։ Լավագույն հնգյակը եզրափակում է C#-ը։

Հետաքրքիր է նաև ծառայության օգտատերերի ըստ աշխարհամասերի տեղաբաշխվածությունը։ Եվ այսպես առաջին տեղում Հյուսիսային Ամերիկան է՝ 34% արդյունքով։ Երկրորդ տեղում Ասիա աշխարհամասն է 30,7 %, երրորդում՝ Եվրոպան 26,8 %-ով։ Պետք է նշել նաև,որ զգալի աճ է գրանցել բաց կոդով ծրագրերի քանակը։ Ավելացել է ամբողջ 40 %-ով: Անցնող տարում github-ում ստեղծվել է ավելի քան 60 մլն ռեպոզիտորիաներ:

Թյուրիմացություններից խուսափելու համար նշեմ, որ github-ը միակ ծառայությունը չէ, որը ներկայացնում է ծրագրավորման լեզուների հանրաճանաչության ամենամյա վարկանիշ։ Կան նաև ուրիշները՝ օրինակ PYPL index կամ TIOBE Programming Community index, որոնց տվյալները կարող են խիստ տարբերվել իրարից, քանի-որ եթե օրինակ github-ի վարկանիշի կազմման համար հիմնվում են հիմնականում ռեպոզիտորիաների քանակի վրա, մյուսները կարող են հիմնվել google-ի կամ ուրիշ հանրաճանաչ որոնողական համակարգերի՝ տվյալ լեզվի կոնտեքստով որոնումների քանակի վրա։