Skip to content

Latest commit

 

History

History
13 lines (7 loc) · 1.7 KB

Translated fragment from Brendan Eichs Popularity.hy.md

File metadata and controls

13 lines (7 loc) · 1.7 KB

Brendan Eich

Brendan Eich - Popularity

Նաև ես չէի որոշում կայացնողը թե պետք է օգտագործել արդեն գոյություն ունեցող որևէ ծրագրավորման լեզու, թե ստեղծել նորը։ Առաջադրանքը, որը տրվել էր բարձրագույն ղեկավարության կողմից, հանգում էր մի բանի՝ լեզուն պետք է հնարավորինս մոտ լինի Java-ին։

Դա բացառում էր Perl, Python և TCL լեզուների օգտագործումը՝ Scheme-ի հետ միասին։ Ավելի ուշ՝ 1996-ին մեր մոտ եկավ John Ousterhout-ը (TCL սքրիփթային լեզվի և TK գրաֆիկական ինտերֆեյսի գրադարանի ստեղծողը), որպեսզի ներկայացնի իր TK-ն և ափսոսանք հայտնի TCL-ի օգտագործման շանսը բաց թողնելու համար։

Ես չեմ հպարտանում, բայց ես երջանիկ եմ, որ որպես լեզվի հիմք վերցրեցի առաջին դասի ֆունկցիաները (first-class functions) ինչպես որ այն Scheme-ում է և պրոտոտիպային ժառանգականությունը, ինչպես որ Self ծրագրավորման լեզվում է։

Java-ի ազդեցությունը՝ հատկապես 2000 թվականի հետ կապված բագերը և պրիմիտիվների ու օբյեկտների հետ կապված որոշ տարբերությունները (օրինակ string vs String) բացասական էր։

Աղբյուրը՝ Brendan Eich - Popularity